
171 դիտում
Հունիսի 1-ը` Երեխաների պաշտպանության միջազգային օրն է:
Շնորհավորում ենք մեր անգին մանուկներին՝ մաղթելով հոգեկան անդորր, անհոգ ծիծաղ ու սիրով լեցուն մանկություն։
Այս օրը միայն խաղի ու խնդության տոն չէ, այն հիշեցում է բոլորիս, որ երեխայի լիարժեք ու առողջ մեծանալու գրավականը ոչ միայն ֆիզիկական խնամքն է, այլև նրա հոգեկան ու էմոցիոնալ առողջությունը:
Երեխայի աշխարհընկալումը ձևավորվում է այն միջավայրում, որտեղ նա ապրում է։ Մեր՝ մեծահասակներիս, ծնողների և մասնագետների մեծագույն պարտքն է ստեղծել մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր փոքրիկ կզգա իրեն լսված, սիրված և պաշտպանված:
Հոգեբանական անվտանգությունը, սերն ու ընտանեկան ջերմությունն այն ամուր հիմքն են, որոնց վրա կառուցվում է ամուր, ինքնավստահ և հոգեպես կայուն անհատը։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր մասնագետներին, ովքեր ամենօրյա նվիրումով աշխատում են երեխաների և պատանիների հոգեկան բարեկեցության ապահովման, նրանց ներաշխարհի խաղաղության և հոգեբանական տրավմաների հաղթահարման ուղղությամբ։
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն` Արտակ Ջումայան